Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ղարաբաղի կարգավիճակի հարցն անձամբ վարչապետ Փաշինյանն է փակել. Լավրով (տեսանյութ)

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը փակել է անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Նա նշել է, որ եռակողմ համաձայնագրերի ստորագրումից և դրանց իրականացման մեկնարկից հետո ԵՄ-ն և ԱՄՆ-ն սկսեցին ակտիվ միջամտել գործընթացին։

«Պուտինը, այլ ոչ Մակրոնը կարևոր դեր խաղաց Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության միջև եռակողմ համաձայնագրի ձեռքբերման գործում: Այն բանից հետո, երբ այդ համաձայնագրերը սկսեցին կյանքի կոչվել, ստեղծվեցին երթուղիների ապաշրջափակման և սահմանազատման մեխանիզմներ, այն ժամանակ եվրոպացիներն ու ամերիկացիները սկսեց ակտիվորեն ներգրավվել այս գործընթացում»,-ասել է Լավրովը: