Հայերը չեն ուզում, որ այնտեղ ռուսական սահմանապահներ լինեն, սակայն ստորագրել են (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանը չի ցանկանում ռուս սահմանապահների տեղակայում Ադրբեջանից Նախիջևան Սյունիքի ճանապարհին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Կարծում եմ՝ մենք չպետք է ամաչենք 2020-2022 թվականներին ստորագրված եռակողմ հայտարարությունների գնահատման կարևորության հարցում։ Շատ տխուր է, որ Հայաստանի համար շահավետ այնպիսի գործնական բան, ինչպիսին է Սյունիքի մարզով երթուղու բացումը, դեռ մնում է թղթի վրա»,- ասել է Լավրովը։
Պատճառը, ըստ նրա, Երևանի դիրքորոշման մեջ է. ՌԴ ԱԳՆ ղեկավարի խոսքով, ինչ-որ մեկն այս հարցում Երևանին խորհուրդներ է տալիս. «Մենք տեսանք, որ հենց որ Եվրամիությունը, Ֆրանսիան, Գերմանիան և ԱՄՆ-ը հասկացան, որ ռուս-հայ-ադրբեջանական գործընթացն արդյունք է տալիս ուղիների ապաշրջափակման, սահմանների սահմանազատման և խաղաղության պայմանագրի պատրաստման հարցում, անմիջապես սկսեցին առանց հրավերի ներթափանցել այդ գործընթացների մեջ և փչացնողի դեր կատարել»,- ասել է Լավրովը։