Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Փաշինյանի հայտարարության մեջ տրամաբանությունը բացակա է․ Լավրով (տեսանյութ)

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ երբեք չի խոսվել: Այս մասին ռուսական դիվանագիտության 2023 թվականի արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսում ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ բոլոր երթուղիների ապաշրջափակման դեպքում Հայաստանն ու Ադրբեջանը իրենց տարածքում պահպանում են այդ երթուղիների իրավասությունն ու ինքնիշխանությունը»,- նշել է ՌԴ արտգործնախարարը:

«Տեղին չէ համեմատել այդ երթուղիները», – նշել է Լավրովը ՝ անդրադառնալով Փաշինյանի խոսքերին, թե Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի և Նախիջևանի միջև ցամաքային կապ տրամադրել նույն պայմաններով, ինչ Իրանի միջոցով։