Բացել լրահոսը Փակել լրահոսը
Անի Բադալյան
A A
Քաղաքականություն

Հայաստանը մշտապես աջակցել է «մեկ Չինաստան» սկզբունքին․ ԱԳՆ խոսնակ

 Հայաստանը մշտապես աջակցել է «մեկ Չինաստան» սկզբունքին: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից՝ պատասխանելով հարցին, թե Թայվանում անցկացված «նախագահական ընտրությունների» վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունի մեր երկիրը։

«Հայաստանը մշտապես աջակցել է «մեկ Չինաստան» սկզբունքին: Վերահաստատում ենք մեր դիրքորոշումն այս կապակցությամբ»,- այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։