Բացել լրահոսը Փակել լրահոսը
123
A A
Պաշտոնական

Թող ձեր սրտերն ու տները լցվեն խաղաղությամբ, հույսով ու հավատով. Արմեն Սարգսյան

ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը․

Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը: 
 
Այս սրբազան տոնը մեզ վերստին հորդորում է օգնել ու սատարել, հարգել իրար, հոգատար և սրտացավ լինել միմյանց հանդեպ, Ընտանիքի հանդեպ, Օջախի հանդեպ, Հայրենիքի հանդեպ: 
 
Թող ձեր սրտերն ու տները լցվեն խաղաղությամբ, հույսով ու հավատով, բարությամբ և ջերմությամբ: 
 
Քրիստոս ծնվեց և հայտնվեց: 
Ձեզ և մեզ մեծ Ավետիս: