Բացել լրահոսը Փակել լրահոսը
277147
A A
Հասարակություն

Արմավիրի մարզպետն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Էդվարդ Հովհաննիսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի պաշտոնից:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով և 5-րդ մասի 5-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
 
Էդվարդ Հովհաննիսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ: