![415070975_744948144347695_8422420010537263519_n 415070975_744948144347695_8422420010537263519_n](/static/articles/46/67/16/l-5ERhEmT5qx.jpg)
Գրիգորյանն ու Աբդոլլահիանը քննարկել են երկկողմ տնտեսական և անվտանգային հարաբերություններին առնչվող հարցեր
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ:
Այս մասին հայտնում են ԱԽՔ գրասենյակից:
Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են երկու բարեկամ երկրների միջև փոխադարձ հարգանքի և երկու ժողովուրդների հազարամյա եղբայրության վրա ձևավորված բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակականության կարևորությունը:
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ տնտեսական և անվտանգային հարաբերություններին առնչվող հարցեր, ինչի շրջանակներում երկուստեք կարևորվել են ՀՀ-ԻԻՀ փոխգործակցության խորացումը և այդ ուղղությամբ պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ գործուն քայլերի իրականացումը:
Կողմերը նաև անդրադարձել են Հայաստանի կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և կարևորել մեր տարածաշրջանում երկարատև խաղաղություն ունենալու հրամայականը: