Մ. Յովանովիչ. «Միշտ էլ կարելի է ավելին անել»
Այլ աշխատանքի անցնելու առիթով` հունիսին Հայաստանից մեկնող ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը առայժմ խուսափում է գնահատական տալ իր աշխատանքին: «Ա1+»-ի հարցին պատասխանելիս` նա նկատեց. «Դեռեւս չեմ մեկնել եւ շարունակում եմ իմ աշխատանքը»:
Այնուամենայնիվ նա նշեց, որ թեեւ հաճախ պաշտոնական միջոցառումներին ինքն է ներկա, սակայն հիմնական աշխատանքը իրականացնում է դեսպանության անձնակազմը:
«Միշտ էլ կարելի է ավելին անել եւ մենք կշարունակենք աշխատել Հայաստանի ժողովրդի, կառավարության եւ ինչու չէ նաեւ մասնավոր հատվածի հետ»,- եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ Մարի Յովանովիչը իր դիվանագիտական առաքելությունը ՀՀ-ում ավարտելուց հետո կվերադառնա Վաշինգտոն և կստանձնի Հյուսիսային և Կենտրոնական Եվրոպայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի պաշտոնը: Մարի Յովանովիչը ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնում է 2008թ սեպտեմբերի 16-ից: