Փաշինյանին դիմավորեց Պուտինը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) բարձրագույն խորհրդի նիստին։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդի նիստում հայտարարել է, որ կառույցի ներսում համագործակցությունը հաջողությամբ զարգանում է՝ բացահայտելով միության երկրների տնտեսական ներուժը։
Ռուսաստանի Դաշնության նախագահը նշել է, որ ԵԱՏՄ երկրները փոխգործակցում են փոխշահավետության, հարգանքի և բոլոր երկրների շահերը հաշվի առնելու սկզբունքներով։
«Եվրասիական միությունը գործում է շուրջ 10 տարի, և այս ընթացքում փոխադարձ առևտրի ծավալը գրեթե կրկնապատկվել է, ԵԱՏՄ երկրների ընդհանուր ՀՆԱ-ն 1,6-ից հասել է 2,5 տրիլիոն դոլարի: Ազգային արժույթների տեսակարար կշիռը ԵԱՏՄ շրջանակում իրականացվող առևտուրի մեջ գերազանցել է 90%-ը և կշարունակի աճել»,- ասել է Վլադիմիր Պուտինը։