Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-0x112wh-786x458z-1
A A
Մշակույթ

Հայկական «Ամերիկացի» ֆիլմը` «Օսկարի» shortlist-ում

Հայտարարվել են «Օսկար»-ի 96-րդ մրցանակաբաշխության կարճ ցուցակները: Հայաստանի ազգային կինոկենտրոնից հայտնում են, որ միջազգային խաղարկային 15 ֆիլմերի ցուցակում է Հայաստանը ներկայացնող ռեժիսոր՝ Մայքլ Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմը, որը Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից ստացել է պետական Ֆինանսական աջակցություն, հայկական կողմի պրոդյուսեր` Արման Նշանյան, արտադրող ընկերություն` People Of Ar Productions:

«Ջերմորեն շնորհավորում ենք ամբողջ ստեղծագործական կազմին և մաղթում հաջողություն ու հաղթանակ: «Օսկար»-ի մրցանակաբաշխության անվանակարգերը կհայտարարվեն՝ 2024թ. հունվարի 23-ին, իսկ «Օսկար»-ի արարողությունը տեղի կունենա 2024թ. մարտի 10-ին, Dolby թատրոնի Ovation Hollywood-ում և կհեռարձակվի ABC ուղիղ եթերով»,- հայտնում են կինոկենտրոնից: