A
A
ՀԻՇԵՑՆՈՒՄ ԵՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՅԼՆԻ ՄԱՍԻՆ
Աջակցիր «Ա1+»-ինԵԽԽՎ-ում շարունակվում են քննարկումները՝ Հայաստանի ԵԽ առջեւ ստանձնած պարտավորությունների հարցի վերաբերյալ: Ըստ լորդ Ռասսել Ջոնսթոնի պարտավորությունների կատարման հարցում կա առաջընթաց. վերացվել է մահապատիժը, ընդունվել է «ԶԼ մասին» օրենք, թեեւ հարց է՝ կաշխատի արդյո՞ք այդ օրենքը:
Լորդը չթաքցրեց, որ իրենք հիասթափված են Հայաստանում կայացած ընտրություններից, հատկապես խորհրդարանական։
Ռասսել Ջոնսթոնը հիշեց, որ ընտրությունների ժամանակ ձերբակալվել են խաղաղ երթերի մասնակիցները՝ 217 հոգի: Նա կարեւոր համարեց նաեւ ձերբակալված «Եհովայի վկաների» ազատ արձակման հարցը: «ճիշտ է ես Եհովայի վկա չեմ, բայց նրանց պետք է ազատ արձակել», -ասել է զեկուցողը: