Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Դուք էլի այս 10 միլիարդի բյուջեն չեք ծախսելու, դուք ունեք կադրերի պակաս․ քննադատում են ԲՏԱ նախարարին (տեսանյութ)

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ թվային փոխակերպման գործընթացի հաշվեքննության արդյունքների վերաբերյալ» Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացության քննարկման ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը, դիմելով ԲՏԱ նախարարին, նշեց, որ հաշվետվությունից ակնհայտ է դառնում, որ ԲՏԱ–ն չի կարողանում անել նախանշած թվայնացման գործընթացը նախարարություններում։

 «Ըստ հաշվեքննության արդյունքների, կա որակավորված մասնագետների պակաս, օրենսդրության բացակայություն, կիբերանվտանգության մասին օրենքի բացակայություն, միասնական մեթոդաբանության բացակայություն։ Երբ այդ ամենն արձանագրված է, դուք ինչպե՞ս եք պատկերացնում կատարել տարբեր նախարարությունների թթվայնացման աշխատանքները։ Դուք ունենալով՝ այս10 մլրդ-ի բյուջեն, ոչ մի բան չեք անելու, որովհետև չունեք դասական կարողություններ։ Կներեք էլի, բայց այս բյուջեն դուք էլի չեք ծախսելու»,- նշեց նա։