Բացել լրահոսը Փակել լրահոսը
20231215_114526
A A
Քաղաքականություն

Վրաստանին շնորհած կարգավիճակը կօգնի ՀՀ - ին.քաղաքագետ

Սահմանակից`Եվրամիության երկրորդ թեկնածու երկիր ունենալը, իհարկե, դրական ազդեցություն կունենա Հայաստանի վրա,  - ասում է քաղաքագետ Ռոբերտ Ղեւոնդյանը` անդրադառնալով Վրաստանին կարգավիճակ տալու` Եվրոպական խորհրդի որոշմանը։

Առաջինը Թուրքիան է,որը 1987 թվականից այդ կարգավիճակում է:       Ըստ ԵՄ հաղորդագրության,հաջորդ նիստում նորից կանդրադառնան Թուրքիային։

Ըստ քաղաքագետի` Վրաստանի նոր կարգավիճակը ենթադրում է բավական լուրջ բարեփոխումներ, ինչը, հաշվի առնելով Հայաստանի և Վրաստանի տնտեսական ենթակառուցվածքային շատ մեծ կապվածությունը, ուղղակի ազդեցություն է ունենալու նաև Հայաստանի վրա:

Կարծում եմ, որ Հայաստանը միայն կօգտվի այս իրավիճակկից, -  ասում է նա։

 Մեծ հավանականությամբ՝ ՀՀ վիզաների ազատականացման գործընթացն բավական արագընթաց ու հեշտ կլինի: Դա կապված է նաև նրա հետ, որ Վրաստանը ստացավ թեկնածուի կարգավիճակ, ինչը ենթադրում է որոշակի ընթացակարգերի բարեփոխում նաև միգրացիայի, հետ վերադարձի և նման բազմաթիվ ոլորտներում, ինչը Հայաստանի և Վրաստանի պարագայում շատ կարևոր է, - հավելեց քաղաքագետը։

Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը եւս դրական է գնահատում ազդեցությունը Հայաստանի վրա.«Այն քայլերը, որ Վրաստանը անցել է տասնամյակների ընթացքում, մենք շատ արագ կանցնենք դրա շնորհիվ»։ 

Ի դեպ, այսօր Վրաստանի գրեթե բոլոր գերատեսչական շենքերի վրա, փողոցներում ամրացվել էին ԵՄ դրոշները։