Վրաստանին շնորհած կարգավիճակը կօգնի ՀՀ - ին.քաղաքագետ
Աջակցիր «Ա1+»-ինՍահմանակից`Եվրամիության երկրորդ թեկնածու երկիր ունենալը, իհարկե, դրական ազդեցություն կունենա Հայաստանի վրա, - ասում է քաղաքագետ Ռոբերտ Ղեւոնդյանը` անդրադառնալով Վրաստանին կարգավիճակ տալու` Եվրոպական խորհրդի որոշմանը։
Առաջինը Թուրքիան է,որը 1987 թվականից այդ կարգավիճակում է: Ըստ ԵՄ հաղորդագրության,հաջորդ նիստում նորից կանդրադառնան Թուրքիային։
Ըստ քաղաքագետի` Վրաստանի նոր կարգավիճակը ենթադրում է բավական լուրջ բարեփոխումներ, ինչը, հաշվի առնելով Հայաստանի և Վրաստանի տնտեսական ենթակառուցվածքային շատ մեծ կապվածությունը, ուղղակի ազդեցություն է ունենալու նաև Հայաստանի վրա:
Կարծում եմ, որ Հայաստանը միայն կօգտվի այս իրավիճակկից, - ասում է նա։
Մեծ հավանականությամբ՝ ՀՀ վիզաների ազատականացման գործընթացն բավական արագընթաց ու հեշտ կլինի: Դա կապված է նաև նրա հետ, որ Վրաստանը ստացավ թեկնածուի կարգավիճակ, ինչը ենթադրում է որոշակի ընթացակարգերի բարեփոխում նաև միգրացիայի, հետ վերադարձի և նման բազմաթիվ ոլորտներում, ինչը Հայաստանի և Վրաստանի պարագայում շատ կարևոր է, - հավելեց քաղաքագետը։
Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը եւս դրական է գնահատում ազդեցությունը Հայաստանի վրա.«Այն քայլերը, որ Վրաստանը անցել է տասնամյակների ընթացքում, մենք շատ արագ կանցնենք դրա շնորհիվ»։
Ի դեպ, այսօր Վրաստանի գրեթե բոլոր գերատեսչական շենքերի վրա, փողոցներում ամրացվել էին ԵՄ դրոշները։