Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Վարչապետն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Վարչապետը գոհունակությամբ ընդգծել է հայ-ամերիկյան հարաբերությունների դինամիկ բնույթը և նշել, որ երկկողմ ակտիվ երկխոսությունը նպաստում է փոխգործակցության հետևողական զարգացմանը:

Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ ջանքերը՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում և կարևորել դրա շարունակականությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան համագործակցության օրակարգին վերաբերող, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: