Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Խաղաղության պայմանագրի ո՞ր կետերն են վտանգավոր (տեսանյութ)

Հայաստանի ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը չի կարծում, թե մինչև տարեվերջ կստորագրվի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը:

Խաչատրյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանական ճեպազրույցում:

«Ես, անկեղծ ասած, կարծում եմ՝ մնացած այս 17 օրվա ընթացքում որևէ փաստաթուղթ չի ստորագրվի, կամ գոնե հույս ունեմ»,-ասաց Արթուր Խաչատրյանը:

Խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն էլ կարծում է, թե խաղաղության պայմանագրի հարցում արագ տեմպերով առաջ գնալու համար Հայաստանի վրա միջազգային հարթակից, Ադրբեջանից ճնշում կա:

«Ադրբեջանի հռետորաբանությունը չի փոխվել, նրանց գործողությունները Հայաստանի Հանրապետության տարածքում, առավել ևս Արցախի տարածքում չեն փոխվել: Եվ Արցախի այս ցեղասպանությունից հետո ինչպե՞ս կարելի է ձեռք մեկնել ցեղասպանին և ասել, որ այսօր պատրաստ ենք խաղաղության»,-ասաց Օհանյանը: