Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Բիզնես

Ucom-ի ամանորյա շքերթը շարունակվում է. նոր առաջարկն արդեն մեկնարկել է

Ucom-ը շարունակում է առաջարկների շքերթը, որոնք լրացնելով միմյանց՝ դառնում են համապարփակ ամանորյա նվեր ընտանիքներին: Այս անգամ Ucom-ն առաջարկում է մինչև դեկտեմբերի 31 միանալ Unity 9,000 փաթեթին և ստանալ մինչև 150 ՄԲ/վրկ տան ինտերնետ, 210-ից ավել TV ալիք, շարժական կապի ներառումներ՝ 1,000 րոպե տեղական ցանցեր, 20GB ինտերնետ՝ ընդամենը 8,000 դրամով։

«Այս առաջարկն ամանորյա հրաշալի նվեր է մեր հայրենակիցներին, տոնական, հանգստյան օրերին և ընդհանրապես, բոլոր օրերին վայելելու տոնական հաղորդումները լավագույն որակով, շնորհավորել հարազատներին, բարեկամներին ու ընկերներին ամենաարագ տնային ինտերնետ կապի միջոցով: Իսկ ամենուր հասանելիությունը լավագույնս ապահովելու համար մենք ոչ մի վայրկյան չենք դադարում կատարելագործվել»,-նշել է Ucom գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ հաճախորդներին հասանելի դարձավ ներկայանալի հեռախոս ձեռքբերելու շահավետ առաջարկը: Ամսական վճարելով ընդամենը 4,580 դրամ՝ հաճախորդները կարող են ձեռք բերել Samsung Galaxy A54 128GB սմարթֆոնը և ստանալ Samsung ապրանքանիշի արագ լիցքավորիչ, ինչպես նաև Level Up 1800 կանխավճարային փաթեթ՝ առաջին ամիսն անվճար:

Ապառիկ գնման դեպքում գործում են հատուկ պայմաններ՝ 0% տոկոսադրույք, 0% սպասարկման վճար, 0% կանխավճար, որի շնորհիվ գնորդները կխնայեն 19,590 դրամ: Սմարթֆոնը ջրակայուն է, ունի Super AMOLED գերամուր էկրան, որով գույները արտապատկերվում են վառ երանգներով, և Multi-տեսախցիկներ, ինչը հնարավոր է դարձնում բաց չթողնել ու ֆիքսել կարևոր պահերը:

***

Ucom-ը մատուցում է ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայությունները Հայաստանում: Բացարձակ առաջատար է IPTV և ֆիքսված ինտերնետի ծառայությունների մատուցման ոլորտում, ինչպես նաև զբաղեցնում է գլխավոր դիրքերը շարժական ինտերնետի հայկական շուկայում։ Միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող արդիականացված 4G+ և սեփական օպտիկամանրաթելային ցանցերի միջոցով Ucom-ը տրամադրում է ֆիքսված և շարժական կապի ծառայությունների ամբողջական փաթեթն ավելի քան 700 հազար բաժանորդների: