A
A
Ալիևը կառաջադրվի Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրություններում
Աջակցիր «Ա1+»-ինԱդրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը Իլհամ Ալիևին է առաջադրելու 2024 թվականի փետրվարի 7-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններում։
Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է կուսակցության փոխնախագահ, կենտրոնական ապարատի ղեկավար Թահիր Բուդաղովը։ Նա ասել է, որ առաջիկայում տեղի է ունենալու կուսակցության վարչության նիստը, որի ժամանակ էլ առաջադրվելու է Ալիևի թեկնածությունը։
Ադրբեջանում նախագահական ընտրությունները պետք է կայանային 2025 թվականին, սակայն Ալիևը դեկտեմբերի 7-ին հրամանագիր է ստորագրել 2024 թվականի փետրվարի 7-ին Ադրբեջանում նախագահական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին։