Բացել լրահոսը Փակել լրահոսը
timthumb (17)
A A
Պաշտոնական

Մուտքերից գողանում էին դռներ. Շենգավիթի ոստիկանների բացահայտումը

Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները ստացած տեղեկությունն իրացրին դեկտեմբերի 5-ին: Կասկածանքը, որ երկու անձինք գողանում են շենքի մուտքի դռներ, հաստատվեց: Ժամը 20.15-ին Հայկ Հովսեփյան փողոցում ոստիկանները ձերբակալեցին և, գողացած երկու դռներով հանդերձ, բաժին ներկայացրին 31-ամյա մի երիտասարդի: Նրա գործընկերը՝ 28-ամյա երիտասարդը, ձերբակալվեց 15 րոպե անց` Սողոմոն Տարոնցու փողոցում:
Երիտասարդներն ընդունեցին, որ երկու դռները գողացել են Չեխովի փողոցի շենքերից մեկի մուտքերից: Նաև չժխտեցին, որ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Շենգավիթ վարչական տարածքի տարբեր շենքերից գողացել են մուտքի դռներ ու փեղկեր:
Երիտասարդները ներկայացվել են քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ:

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: