Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տնտեսություն Հասարակություն

«Ինչի՞ եք ընկել ժողովրդի ջանը, էլ թալանվելու տեղ չունենք»․ բողոքի են դուրս ելել Շիրակի մսագործները. Առավոտ (տեսանյութ)

Այսօրվանից մսամթերքի իրացման շուկայում ուժի մեջ մտած նոր կարգավորումը, համաձայն որի՝ եթե շուկայում հայտնաբերվի ոչ սպանդանոցային մորթի միս, ապա կասեցվելու է ամբողջ խմբաքանակի իրացումը, այն առգրավվելու եւ ոչնչացվելու է, ոտքի է հանել Շիրակի մարզի մսագործներին ու մսավաճառներին։

Նրանք բողոքի ցույց անցկացրեցին Շիրակի մարզպետարանի շենքի դիմաց, ներս մտան՝ փորձելով հանդիպել Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանին, սակայն մարզպետը, ծանրաբեռնված լինելու պատճառաբանությամբ, նրանց չընդունեց։

«Մենք էս երկրում մենակ տուգանքի ապրա՞նք ենք, ո՞ւր են սպանդանոցները Շիրակի մարզի, որ ստիպում եք սպանդանոցային մորթ անել։ Հլը վերցրեք հեռախոսը, զանգեք սպանդանոց, տեսե՞ք պատասխանող կա՞։ Կովս դաշտում տրաքել է, զանգում եմ սպանդանոց, չեն պատասխանում»,- բողոքեց մսագործներից մեկը։ Մեկ ուրիշն էլ հավելեց․ «Նիկոլին պտի զանգես, որ Նիկոլն ապահովի»։ Բողոքավորները նշում էին, որ Շիրակի մարզում գործող երկու սպանդանոցները իրենց գյուղերից մեծ հեռավորության վրա են, նորմալ չեն գործում․ պայմաններ չկան, և միսը սպանդանոց տանելու դեպքում՝ իրենք տուժում են․ կենդանուն վերցրած՝ շուրջերկրյա ճանապարհորդություն են անելու։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2023/12/06/1386937/