Բացել լրահոսը Փակել լրահոսը
311142
A A
Հասարակություն

Ֆրանսիան 24 Bastion է ուղարկել ՀՀ, ևս 26–ն արտադրական փուլում է

Ֆրասիան Հայաստան է առաքել 24 միավոր Bastion զրահամեքենա։ Այդ մասին ասվում է այդ երկրի Սենատի կայքում հրապարակված 2024 թվականի պաշտպանական բյուջեի նախագծում։

Նշվում է, որ ավելի ուշ հայկական կողմին պետք է տրամադրվի ևս 26 այդպիսի զրահամեքենա, որոնք արտադրական փուլում են։

Ֆրանսիայի Սենատի կոմիտեն կոչ է արել երկրի իշխանություններին քննարկել Հայաստանին Caesar հաուբիցներ մատակարարման հարցը։ Նշվել է, որ Ֆրանսիայի իշխանությունները սկսել են պաշտպանական զենք տրամադրել Հայաստանին, սակայն, ըստ Սենատի կոմիտեի գնահատման, այդ տարբերությունը պաշտպանական և հարձակողական զենքի միջև իրականում այնքան էլ արդյունավետ չէ, ինչպես ցույց տվեց պատերազմն Ուկրաինայում։ Սենատորները կոչ են արել «չկրկնել նույն սխալները՝ ձգձգելով տեխնիկայի առաքումը, որն անհրաժեշտ էր հենց սկզբից»։