Բացել լրահոսը Փակել լրահոսը
GAKUqnOWYAAr8Fh
A A
Պաշտոնական

Լեհաստանի նախագահի տիկինը ժամանել է Հայաստան

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի կինը՝ Ագատա Կորնհաուզեր-Դուդան, այցով գտնվում է Հայաստանում։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատունը X-ի էջում գրառմամբ։

Հաղորդվում է, որ օդանավակայանում հյուրին դիմավորել են Երևանում Լեհաստանի դեսպան Պյոտր Սկվեչինսկին իր տիկնոջ հետ և ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։ Այցից այլ մանրամասներ չեն հաղորդվում։