Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-0x0wh-786x458z-1
A A
Պաշտոնական

Մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը

Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի շրջանի հատվածում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հանդիպումը:  
 
Այդ հատվածում էր տեղի ունեցել նաև հանձնաժողովների վերջին՝ հուլիսի 12-ի հանդիպումը: Բացի դրանից՝ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորած այս հանձնաժողովները ևս երեք հանդիպում են անցկացրել, առաջինը՝ 2022-ի մայիսին Երասխ բնակավայրի ուղղությամբ Նախիջևանի սահմանին, հաջորդը Մոսկվայում՝ 2022-ի օգոստոսին, ապա Բրյուսելում՝ նոյեմբերին: