
A
A
Փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանք
Աջակցիր «Ա1+»-ինՆոյեմբերի 29-ին, ժամը 12։35-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ քաղաքի Հ. Նահապետի փողոցի տներից մեկի մոտակայքում՝ ավտոճանապարհի հարակից բլրից առկա է քարաթափման վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանք, այնուհետև ընկած քարը հեռացրել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և սահմանազատել տարածքը: