Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks 28.11.
A A
Սպորտ

Հայաստանի պատանի բռնցքամարտիկները անկասելի են աշխարհի երևանյան առաջնությունում

Երևանում շարունակվում է բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը: Այսօր կայացել են 1/8 եզրափակիչ փուլի վերջին մարտերը:

 

Հայաստանից հանդես եկած բոլոր 7 բռնցքամարտիկները հաղթանակ են տարել և մտել են հաջորդ փուլ: Դրանք են 48 կգ քաշային Վաղարշակ Քեյանը, Արեն Խառատյանը (52 կգ), Տիգրան Մակիչյանը (57 կգ), Ալիկ Կճոյանը (63 կգ), Արգիշտի Հակոբյանը (66 կգ), Սամվել Սիրամարգյանը (70 կգ), Տիգրան Խաչատրյանը (+80 կգ)։

 

Վաղը կկայանան քառորդ եզրափակիչ փուլի առաջին մարտերը: Հայաստանից հանդես կգան 5 բռնցքամարտիկ՝ 2 աղջիկ, 3՝ տղա: Հաղթանակի դեպքում նրանք նվազագույնը կապահովեն բրոնզե մեդալներ: