Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aronyan (2)
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը զիջում է դիրքերը. 2023 Sinquefield Cup

Ամերիկյան Սենթ-Լուիս քաղաքում ընթացող 2023 Sinquefield Cup շախմատի հեղինակավոր մրցաշարում կայացել են 6-րդ տուրի պարտիաները:

Հայաստանի նախկին շախմատիստ Լևոն Արոնյանը, որը մինչ այդ համարվում էր մրցաշարի պոտենցիալ առաջատարը, հանդիպեց իրական առաջատար Վեսլի Սոյի հետ: Երկարատև պայքարից հետո վերջինս դիրքային առավելություն ստացավ և հաղթանակ տարավ: Վեսլի Սոն վաստակեց 4 միավոր և էլ ավելի ամրապնդվեց առաջին հորիզոնականում: Նա արղեն մեկ միավորով առաջ է իրեն հետապնդող 4 շախմատիստներից:

Լևոն Արոնյանն առաջին պարտությունը կրեց մրցաշարում և այժմ 2,5 միավորով զբաղեցնում է 6-րդ տեղը: Այսօր նախատեսված 7-րդ տուրում մեր հայրենակիցը կհանդիպի նիդեռլանդցի Անիշ Գիրիի հետ, որը 2 միավորով զվաղեցնում է 8-րդ տեղը:

Նշենք, որ մրցաշարին մասնակցում են 9 շախմատիստ: Հաղթողը կստանա 100 հազար դոլար պարգևավճար: