Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+aronyan
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը պոտենցիալ առաջատարն է. 2023 Sinquefield Cup

Հայաստանի նախկին շախմատիստ Լևոն Արոնյանը հաջող է հանդես գալիս ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող 2023 Sinquefield Cup մրցաշարում:

 

Մեր հայրենակիցը 5-րդ տուրում հաղթել է ֆրանսիացի Ալիռեզա Ֆիրուջային, վաստակել 2,5 միավոր և ընդհուպ մոտեցել առաջատար Վեսլի Սոյին, որն ունի 3 միավոր: Սակայն մրցաշարի պոտենցիալ առաջատարը Լևոն Արոնյանն է, որը մեկ պարտիա քիչ է անցկացրել: Այսօր նախատեսված 6-րդ տուրում հայ շախմատիստը սևերով հանդիպելու է հենց Վեսլի Սոյի հետ:

 

Նշենք, որ 2023 Sinquefield Cup մրցաշարին մասնակցում են 9 շախմատիստ: Հաղթողը կստանա 100 հազար դոլար պարգևավճար: