Բացել լրահոսը Փակել լրահոսը
405081534_306174992378610_3939088851339513611_n
A A
Պաշտոնական

Հրդեհ Պառավաքար գյուղում

Նոյեմբերի 26-ին, ժամը 14:11-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պառավաքար գյուղում այրվում է տուն։
 
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Պառավաքարի հենակետից մեկական մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 19-րդ փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկի տանիքում (100 քմ)։
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:32-ին, մարվել՝ 14:45-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 50 քմ: