Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+noa 25.11.
A A
Սպորտ

«Նոան» հաղթահարեց գավաթի առաջին արգելքը, իսկ «Ալաշկերտը» դուրս մնաց

Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկությունում այսօր կայացավ 1/8 եզրափակիչ փուլի հերթական հանդիպումը: «Ալաշկերտը» սեփական դաշտում ընդունեց «Նոային»:

Խաղի հիմնական և լրացուցիչ ժամանակում գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0:0: Հաղթողին որոշելու համար նշանակվեցին 11 մ հարվածներ, որոնք ավելի դիպուկ իրացրին հյուրերը՝ 9:8:

Այդպիսով, 2020 թվականի գավաթակիր «Նոան» կշարունակի պայքարը պատվավոր մրցանակի համար, իսկ 2019թ խաղարկության հաղթող «Ալաշկերտը» ևս մեկ տարով հետաձգեց գավաթին տիրելու հնարավորությունը:

Վաղը կկայանա այս փուլի վերջին հանդիպումը: Կապանի «Սյունիքը» սեփական դաշտում կընդունի ԲԿՄԱ-ին: