Բացել լրահոսը Փակել լրահոսը
15733_am_1
A A
Պաշտոնական

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի նիստին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը այսօր Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին, որի ընթացքում որոշվել է սակագնային արտոնություն տրամադրել 2024 և 2025 թվականների ընթացքում Հայաստան ներմուծվող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար: Հայաստանի համար քվոտան սահմանվել է տարեկան ութ հազար տրանսպորտային միջոց: