A
A
Հայաստանի պատանի բռնցքամարտիկները վստահ մեկնարկեցին աշխարհի առաջնությունում
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի բռնցքամարտիկները չորս հաղթանակ տարան Երևանում մեկնարկած բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում:
Մրցումային առաջին օրը որակաորվամ առաջին փուլը հաղթահարեցին 48 կգ քաշային Վաղարշակ Քեյանը, 52 կգ քաշային Արեն Խառատյանը, 57կգ քաշային Տիգրան Մակիչյանը և 63 կգ քաշային Ալիկ Կճոյանը: Վաղը պայքարը կսկսեն 46 կգ քաշային Առնո Դարչինյանը, 54 կգ քաշային Վահագն Գալստյանը, 60 կգ քաշային Անդրանիկ Մարտիրոսյանը, 80 կգ քաշային Հայկ Ղահրամանյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը սույն առաջնությունում հայտավորել է 16 բռնցքամարտիկ՝ 13 տղա, 3՝ աղջիկ: