Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_Վարպետ-Մերաբի-տուն-
A A
Պաշտոնական

Պատմության և մշակույթի հուշարձանների թիվը համալրվել է ևս ութով

Կայացել է ՀՀ ԿԳՄՍ  նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա չորրորդ նիստը, որի արդյունքում պատմության և մշակույթի հուշարձանների թիվը համալրվել է ևս ութով:

Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Նորահայտ հուշարձաններից են Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Վարդանանց փողոց 18 հասցեում գտնվող Կինոյի տան շենքը (1975 թ., ճարտարապետ՝ Էդուարդ Սաֆարյան) և շենքի պատի «Պար» հարթաքանդակը (1975 թ., քանդակագործ՝ Երվանդ Գոջաբաշյան): Առաջինին տրվել է տեղական նշանակության հուշարձանի, իսկ երկրորդին՝ դրա ենթահուշարձանի կարգավիճակ: