Եվրոպա – Հայաստան ֆուտբոլային հակամարտությունն ավարտեց 10:2 հաշվով
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի հավաքականները նոյեմբերի 21-ին անցկացրին այս տարվա վերջին հանդիպումները:
Նախ Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնության որակավորման խաղում 2:3 հաշվով զիջեց Ֆարերյան կղզիների այդ տարիքային թիմին: Ուշագրավն այն է, որ հանդիպման 90+1 րոպեին մեր ֆուտբոլիստները հավասարեցնում են հաշիվը, սակայն երկու րոպե անց գոլ են բաց թողում: Այդպիսով, Հայաստանի Մ-19 հավաքականն կրեց երրորդ անընեդմեջ պարտությունը և իր խմբում գրավեց վերջին՝ 4-րդ տեղը:
Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլում անցկացրեց 6-րդ խաղը: Ֆինլանդիայում կայացած հանդիպումն ավարտվել է դաշտի տերերի խոշոր հաղթանակով՝ 6:0: Ինչպես տեղեկացնում են վիճակագրիները, մեր ֆուտբոլիստներն ամբողջ խաղի ընթացքում մրցակցի դարպասին հասցրել են միայն մեկ դիպուկ հարված, սակայն ֆինների դարպասապահը ետ է մղել այն: Դաշտի տերերերը կատարել են 10 դիպուկ հարված, որից վեցը հասել է նպատակին: Հայաստանի Մ-21 հավաքականը 5-րդ պարտությունը կրեց մրցաշարում և այժմ 1 միավորով զբաղեցնում է վերջին՝ 6-րդ տեղը:
Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2024-ի ընտրական փուլի վերջին խաղում հանդիպեց Խորվաթիայի ընտրանու հետ: Զագրեբում կայացած հանդիպումն ավարտվեց խորվաթ ֆուտբոլիստների նվազագույն առավելությամբ՝ 1:0: Միակ գոլը 43-րդ րոպեին խփեց Անտե Բուդիմիրը: Մեր ֆուտբոլիստներն այդ խաղում կատարել են 2 դիպուկ հարված, իսկ խորվաթները՝ 11: Հայաստանի հավաքականը վաստակած 8 միավորով իր խմբում զբաղեցրեց նախավերջին՝ 4-րդ տեղը: