Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+karabax
A A
Սպորտ

Ադրբեջանական ֆուտբոլային ակումբը Ստեփանակերտում գավաթային խաղ կանցկացնի

Ադրբեջանի ֆուտբոլի չեմպիոն «Քարաբախը» գավաթային խաղ կանցկացնի Ստեփանակերտում: Այդ մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նախնական տվյալներով հանդիպումը կանցկացվի դեկտեմբերի 19-21-ը: «Քարաբախը» գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլում պետք է ընդունի ՄՕԻԿ – «Ջաբրաիլ» զույգի հաղթողին: Թիմը նախ ինքնաթիռով մեկնելու է Ֆիզուլի, ապա ավտոբուսով Շուշի: Հանդիպման օրը «Քարաբախը» կժամանի Ստեպանակերտ: Ակումբը հույս ունի, որ խաղին ներկա կլինեն նաև թիմի երկրպագուները և ԶԼՄ-ների ներկայացուցիչները: