Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ադրբեջանի ԱԳՆ
A A
Քաղաքականություն

Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին հրավիրել է հանդիպում անցկացնել պետական ​​սահմանին

«Հայաստանից պահանջվեց  շուրջ 2.5 ամիս, որպեսզի պատասխանի Խաղաղության պայմանագրի նախագածի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներին, և դա լրջորեն հետաձգեց գործընթացը»,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարությունը։

Այդ գերատեսչությունը Հայաստանին կոչ է արել վերականգնել  բանակցությունները պայմանագրի ստորագրման շուրջ։

«Խաղաղ բանակցությունների այս լճացումը չի նպաստում տարածաշրջանի կայունությանը և բարգավաճմանը: Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ երկկողմ ուղիղ բանակցությունների՝ խաղաղության պայմանագիրը շուտափույթ ավարտին հասցնելու համար: Մենք կարծում ենք, որ երկու երկրները պետք է համատեղ որոշում կայացնեն իրենց հետագա հարաբերությունների վերաբերյալ»,- ասված է հայտարարության մեջ։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, ԱԳ նախարարության հայտարարության մեջ նշվում է՝ երկու երկրներն էլ պատասխանատվություն են կրում խաղաղ գործընթացի շարունակականության համար, ներառյալ փոխընդունելի վայր ընտրելը կամ պետական սահմանին հանդիպում անցկացնելու որոշումը։

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել հայկական կողմին թույլ չտալ նոր անհարկի ձգձգումներ և հույս հայտնել, որ դրական կարձագանքի այս կոչին՝ մոտ ապագայում բանակցություններ սկսելու համար։