A
A
Վաշինգտոնը կրկին հայտարարում է՝ պատրաստ է նպաստելու Երևանի և Բաքվի միջև բանակցություններին
Աջակցիր «Ա1+»-ինԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մեթյու Միլլերը, պատասխանելով փակուղում հայտնված վաշինգտոնյան բանակցությունների մասին հարցին, հայտարարել է, որ ԱՄՆ-ը շարունակում է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարությանը ներգրավել և առաջարկել իր ներդրումն ունենալ տևական խաղաղության հարցում, որտեղ հաշվի են առնվում յուրաքանչյուրի շահերը:
Նա ընդգծել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ բանակցությունների կարևորությունը՝ հարցերի լուծման և երկարաժամկետ համաձայնության հասնելու համար:
Միլլերը նշել է, որ տեսնում են նաև այլ երկրների պատրաստակամությունը՝ նպաստելու այդ բանակցություններին:
Նա հրաժարվել է մեկնաբանել տեղեկությունները, թե Վաշինգտոնում ծրագրվում էր երկու երկրների միջև հանդիպում անցկացնել, սակայն Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել: