Բացել լրահոսը Փակել լրահոսը
403712909_662582082725446_2757934745863396388_n
A A
Պաշտոնական

ՏԿԵՆ-ում իրանցի գործընկերների հետ քննարկվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություmում տեղի է ունեցել հանդիպում Իրանի Իսլամական Հանրապետության զբոսաշրջության և ավտոմոբիլային ֆեդերացիայի գործադիր տնօրեն Մոհամմադ Հոսսեյն Սուֆիի գլխավորած պատվիրակության և ՀՀ ՏԿԵՆ ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության, ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության պետերի և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4 ծրագրի Սիսիան-Քաջարան հատվածի ղեկավարի միջև:
✅ Նախարարության ներկայացուցիչները ողջունել են հյուրերին և կարևորել Հայաստաանի և Իրանի միջև առկա բարեկամական և գործընկերային հարաբերությունները՝ հույս հայտնելով, որ այս հանդիպումը ևս կխթանի հարաբերություններն ավելի ամրապնդելուն և սերտացնելուն:
✅ ԻԻՀ զբոսաշրջության և ավտոմոբիլային ֆեդերացիայի գործադիր տնօրենը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շեշտել, որ այցի նպատակն է քննարկել երկու երկրների միջև տրանսպորտային հաղորդակցությունը բարելավելու վերաբերյալ հարցեր: Հյուրերը ներկայացրել են իրենց մոտեցումները և հույս հայտնել, որ երկու երկրները, մի շարք միջազգային փաստաթղթեր վավերացնելով, կկարողանան ավելի դյուրին դարձնել երկրներ մուտքի և ելքի գործընթացները:
✅ Խոսելով ճանապարհային ոլորտի մասին՝ նախարարության ներկայացուցիչները ներկայացրել են ոլորտում ՀՀ կառավարության առաջնահերթությունները, մանրամասն խոսել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի ռազմավարական կարևորության մասին:
✅ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող այլ հարցեր ևս: