Բացել լրահոսը Փակել լրահոսը
402642112_303018059360970_9194608613864326275_n
A A
Պաշտոնական

Փրկարարներն դուրս են բերել 35 տրանսպորտային միջոց և 58 քաղաքացու ցուցաբերել օգնություն

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
 
Նոյեմբերի 20-21-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 14 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
 
Մասնավորապես՝ Սպիտակ քաղաքում, Հարթավան, Ամասիա, Ծաղկահովիտ գյուղերում, Սարավան-«Զանգեր», Թաթուլ-Հացաշեն, Մարալիկ-Պեմզաշեն, Ապարան-Քուչակ, Դիլիջան-Սևան ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում։
 
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 35 տրանսպորտային միջոց և 58 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: