
A
A
ՀՀ համապատասխան հաստատություններում խնամք է ստանում ԼՂ-ից բռնի տեղահանված 83 տարեց և 10 երեխա (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՏարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանը եւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը ներկայացնում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կամ արտապատվիրակմամբ տարեցների համար գործող 6 խնամքի հաստատություններում բնակվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 83 տարեց։
Այս մասին ասաց Տաթևիկ Ստեփանյանը՝ մանրամասնելով, որ նրանցից 17-ը Ստեփանակերտի տարեցների խնամքի հաստատությունից է տեղափոխվել։