Բացել լրահոսը Փակել լրահոսը
402470952_669801561907621_4835151964243111205_n
A A
Պաշտոնական

450.000.000 դրամից ավելի տուգանք դեղերի շրջանառության ոլորտի վերահսկողության արդյունքում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, որպես դեղերի շրջանառության ոլորտում վերահսկողություն իրականացնող պետական մարմին, 2023 թվականի ընթացիկ ժամանակահատվածում իրականացրած վերահսկողական գործառույթների արդյունքում արձանագրել է բազմաթիվ խախտումներ, իսկ խախտում թույլ տված տնտեսավարող սուբյեկտների՝ խախտման համար պատասխանատու պաշտոնատար անձանց նկատմամբ կայացվել են տույժ նշանակելու մասին որոշումներ, ընդհանուր՝ 463․290․000 դրամ տուգանք։
 
Վերահսկողական միջոցառումների ընթացքում հայտնաբերված և արձանագրված խախտումների զգալի մասը վերաբերվել է չգրանցված դեղեր ներմուծելուն, դեղերն օրենքի խատմամբ ներմուծելուն և չգրանցված կամ օրենքի խախտմամբ ներմուծված դեղեր իրացնելուն։
 
Վերահսկողության արդյունքում արձանագրված դեպքերի և պաշտոնատար անձանց նկատմամբ նշանակված տույժերի ընդհանուր վերլուծությունից պարզ է դարձել, որ հիմնական խախտումներն արձանագրվել են միմյանց հետ փոխկապակցված, դեղերի շրջանառության ոլորտում մեծածախ և մանրածախ իրացում իրականացնող մի քանի տնտեսավարող սուբյեկտների մոտ, իսկ 463․290․000 դրամ ընդհանուր տուգանքի մեծ մասը՝ 345․600․000 դրամ տուգանվել են խախտում թույլ տված վերոնշյալ տնտեսավարող սուբյեկտների պատասխանատու պաշտոնատար անձինք։
 
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակելու է դեղերի շրջանառության ոլորտում իրականացնել վերահսկողական միջոցառումներ՝ իր լիազորությունների շրջանակում կիրառելով օրենքով վերապահված ողջ գործիքակազմը։