A
A
ԱՄՆ դեսպան Քվինն այցելել է Տավուշի մարզ
Աջակցիր «Ա1+»-ինԱյս շաբաթ դեսպան Քվինն այցելեց Տավուշի մարզ, որտեղ նա հանդիպեց մարզպետ Հայկ Ղալումյանին, Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանին և Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանին։ Նրանք քննարկեին անվտանգային իրավիճակը մարզում և մարզային իշխանությունների ջանքերը Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց աջակցելու հարցում։ Դեսպանը նաև ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի ուղեկցությամբ շրջեց Դիլիջանում գտնվող Կենտրոնական բանկի ուսումնահետազոտական կենտրոնում։
Այդ մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։