Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+boks 15.11.
A A
Սպորտ

Հայաստանի մարզուհիները մեդալներ ապահովեցին բռնցքամարտի Եվրոպայի Մ-22 առաջնությունում

Չեռոնագորիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնությունում Հայաստանն այսօր ապահովեց առաջին մեդալը:

 

Աղջիկների մրցաշարում 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը քառորդ եզրափակիչում 5:0 հաշվով հաղթելով իտալացի Դոնատելա Ֆերանտեին: 63 կգ քաշային կարգում մեր մարզուհի Սոնա Հարությունյանը նույն փուլում չոր հաշվով պարտության մատնեց բելառուսցի Վալերիա Ստրիժակին:

 

Այդպիսով, Էլիդա Քոչարյանը և Սոնա Հարությունյանը մտան կիսաեզրափակիչ և նվազագույնը ապահովեցին բրոնզե մեդալներ: Եզրափակիչ մտնելու համար մրցամարտերը նրանք կանցկացնեն նոյեմբերի 17-ին:

 

Վաղը պայքարը կշարունակեն բռնցքամարտիկները: Հայաստանից հանդես կգան Ռուդոլֆ Գաբրոյանը, Ռուսլան Ասլիկյանը, Էրիկ Իսրայելյանը, Արթուր Շախպազյանը, Արարատ Հարությունյանը, Ռաֆայել Հովհաննիսյանը, Հենրիկ Ճղրիկյանը և Հովհաննես Փափազյանը: Հաղթանակ տանողները նույնպես կապահովեն բրոնզե մեդալներ: