Հայաստանի 3 շախմատիստները առաջատարների խմբում են. աշխարհի պատանիների առաջնություն
Աջակցիր «Ա1+»-ինԻտալիայում ընթացող շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունունում կայացել են 2-րդ տուրի պարտիաները:
Հայաստանի 10 մասնակիցներից մեկնարկային հաղթարշավը շարունակեցին միայն երեքը: Դրանք են Էմին Օհանյանը, Արսեն Դավթյանը (Մ-18) և Ռոբերտ Փիլիպոսյանը (Մ-16), որոնք տարան երկրորդ հաղթանակը և շարունակում են գտնվել առաջատարների խմբում: Իսկ ահա Ալեքս Սահակյանը (Մ-18), Բենիկ Ագասարովը (Մ-14), աղջիկներից՝ Նվարդ Հայրապետյանը (Մ-16) և Անահիտ Մկրտչյանը (Մ-14), առաջին միավորները կորցին և զիջեցին դիրքերը: Էրիկ Գասպարյանը (Մ-16) և Անի Ավետիսյանը (Մ-14) առաջին հաղթանակը տոնեցին մրցաշարում, վաստակեցին 1,5-ական միավոր և մոտեցան առաջատարներին:
Այսօր կկայանան 3-րդ տուրի պարտիաները: Բարդ մրցակից են բաժին հասել Էմին Օհանյանին ու Արսեն Դավթյանին:
Հավելենք, որ աշխարհի պատանեկան առաջնությունն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 11 տուրով: