A
A
Հայաստանի բռնցքամարտիկները շարունակում են հաղթարշավը Եվրոպայի Մ-22 առաջնությունում
Աջակցիր «Ա1+»-ինՉեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող մինչև 22 տարեկանների Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում Հայաստանը հավաքականի 5 անդամները հաղթանակ են տարել և շարունակում են մեդալների համար պայքարը։ Դրանք են 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը, 63,5 կգ քաշային Արթուր Շախպազյանը, 67 կգ քաշային Արարատ Հարությունյանը և 91 կգ քաշային Հենրիկ Ճղրիկյանը: 71 կգ քաշային Նարեկ Զախարյանը թեև հաղթանակով էր մեկնարկել մրցաշարը, սակայն այսօր պարտություն է կրել և դուրս մնացել պայքարից:
Վաղը ռինգը կտրամադրվի աղջիկներին: Հայաստանից առաջին մարտերը կանցկացնեն Էլիդա Քոչարյանն ու Սոնա Հարությունյանը: