A
A
Հայաստանի երիտասարդ ծանրորդները մեկնել են Մեքսիկա
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականը մեկնել է Մեքսիկայի Գվադալահարա քաղաք:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, վաղը այդտեղ կմեկնարկի ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Հայտավորված են 281 ծանրորդ:
Հայաստանն առաջնությանը ներկայացել է 7 մարզիկով. աղջիկներ՝ Ալեքսանդրա Գրիգորյան (55 կգ), Աննա Ամրոյան (76 կգ), Էմմա Պողոսյան (81 կգ), տղաներ՝ Գոռ Սահակյան (67 կգ), Մարտին Պողոսյան (73 կգ), Սուրեն Գրիգորյան (89 կգ), Գարիկ Կարապետյան (102 կգ):
Առաջնությունը կտևի մինչև նոյեմբերի 23–ը: