A
A
Հայաստանի պատանի 7 շախմատիստ հաղթանակ է տարել մեկնարկում. աշխարհի առաջնություն
Աջակցիր «Ա1+»-ինԻտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում մեկնարկել է շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը: Հայաստանից մասնակցում են 10 շախմատիստ-շախմատիստուհի:
Առաջին տուրում մերոնցից 7-ը հաղթանակ են տարել, իսկ 3-ն խաղացել են ոչ-ոքի: Մրցաշարը հաղթանակով են սկսել Էմին Օհանյանը, Արսեն Դավթյանը, Ալեքս Սահակյանը (երեքն էլ Մ-18 տղաներ), Ռոբերտ Փիլիպոսյանը (Մ-16), Բենիկ Ագասարովը (Մ-14), աղջիկներից՝ Նվարդ Հայրապետյանը (Մ-16) և Անահիտ Մկրտչյանը (Մ-14):
Այսօր կկայանան 2-րդ տուրի պարտիաները: Վիճակահանությամբ Էմին Օհանյանը և Ալեքս Սահակյանը կհանդիպեն իրար հետ:
Հավելենք, որ աշխարհի պատանեկան առաջնությունն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 11 տուրով: