Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess evropa (2)
A A
Սպորտ

Հայաստանի շախմատի հավաքականները հաղթում են մրցակիցներին. շախմատի ԵԹԱ

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում կայացել են 3-րդ տուրի հանդիպումները:

Տղամարդկանց մրցաշարում Հայաստանի հավաքականը 2,5:1,5 հաշվով հաղթել է Ավստրիային: Մեր թիմից հաղթական միավոր վաստակել է Սամվել Տեր-Սահակյանը, որը վերջինն է ավարտել իր պարտիան։ Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը եւ Շանթ Սարգսյանն մինչ այդ ոչ-ոքի էին ավարտել իրենց հանդիպումները։

Հայաստանի հավաքականը վաստակել է 5 միավոր և այժմ բաժանում է 3-6-րդ տեղերը։ Այսօր նախատեսված 4-րդ տուրում մեր շախմատիստները կմրցեն Իսրայելի հավաքականի հետ, որն ընթացիկ տուրում ոչ-ոքի է խաղացել Նիդերլանդների հետ՝ 2:2:

Հայաստանի կանանց հավաքականն այս տուրում 3,5:0,5 հաշվով վստահ հաղթել է Իտալիայի թիմին։ Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը եւ Էլինա Դանիելյանը հաղթել են իրենց մրցակիցներին, իսկ Սուսաննա Գաբոյանն ոչ-ոքի է խաղացել չորրորդ խաղատախտակի վրա:

Հայաստանի կանանց հավաքականը 4 միավորով այժմ բաժանում է 5-13-րդ տեղերը։ Այսօր կայանալիք 4-րդ տուրում մեր շախմատիստուհիները կհանդիպեն Շվեյցարիայի հետ, որն առայժմ պարտություն չի կրել առաջնությունում: Վերջին խաղում շվեյցարուհիներն ոչ-ոքի են խաղացել Բուլղարիայի հետ:

Եվրոպայի թիմային առաջնությունն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 9 տուրով: