Բացել լրահոսը Փակել լրահոսը
1124037
A A
Հասարակություն

Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի հատուկ նշանակության ուժերը համատեղ զինավարժանքներ են անցկացրել

Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի հատուկ նշանակության ուժերը զինավարժանքներ են անցկացրել Հունաստանի Ատտիկա օկրուգում:

Ինչպես հաղորդում  է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է Հունաստանի ազգային պաշտպանության Գլխավոր շտաբը։ 

Տեղեկատվության համաձայն՝ «նոյեմբերի 6-ից մինչև 10-ը Ատտիկայի Նեա Պերամոս շրջանում տեղի են ունեցել հատուկ նշանակության ուժերի եռակողմ համատեղ զինավարժանքներ` Հունաստանի, Կիպրոսի և Հայաստանի հատուկ գործողությունների ուժերի միջազգային համագործակցության շրջանակներում»։

«Համատեղ վարժանքը, որը մտնում է Հունաստանի, Կիպրոսի և Հայաստանի միջև 2023 թվականի համատեղ գործողությունների ծրագրի մեջ, նպաստեց մասնակիցների միջև փոխըմբռնման և  գիտելիքների և փորձի փոխանակման մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև նրանց գործառնական հնարավորությունների ամրապնդմանը» - ընդգծել են գերատեսչությունում։

Վարժանքների  ընթացքում  իրականացվել են մարտական հրաձգություններ, մշակվել են դիպուկահարների գործողությունների տեխնիկան և մարտավարությունը, մանևրները փակ տարածքներում, գործողությունների պլանավորումը: