A
A
Սա խոշտանգում է․ Գագիկ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանի հայտարարությունը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Մեղադրանքի կողմն ու դատարանը կաշկանդված են եւ ուղղորդված, դա երեւում է հատկապես երբ մենք միջնորդեցինք տասներկու օրով մեկնել, դատարանը բավարարեց, մեկ ժամ հետո դատարանից տեղեկացրին, որ նոր միջնորդություն է ներկայացվել։ Առանց կողմերի՝ միջնորդությունը քննարկել են, դատարանը չեղարկել նախորդ որոշումը, ոստիկանությանը գրություն ուղարկում՝ արգելել ելքը։ Սա ուղղակի անձի խոշտանգում է։ Գործ ունենք ոչ օբյեկտիվ գործընթացների հետ։ Հույս ունեմ, որ դատարանը վեր կկանգնի այս ամենից, որովհետեւ, Աստված չանի, եթե շատ լուրջ խնդիրներ առաջանան, դրա համար պատասխան են տալու, թե ինչու թույլ չեն տալիս», նշում է Պետական եկամուտների կոմիտեի եւ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։