Բացել լրահոսը Փակել լրահոսը
edb8406f-92c7-4e7e-a36b-d73947059a1e_w1023_r1_s
A A
Հասարակություն

ԵՄ ԱԳ նախարարների խորհուրդն այսօր կքննարկի «Հայաստանի և Ադրբեջանի հետ կապված վերջին զարգացումները»

ԵՄ արտգործնախարարների խորհուրդն այսօր Բրյուսելում, Եվրամիության բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելի գլխավորությամբ, կքննարկի Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիան, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի հետ կապված վերջին զարգացումները, հայտնում է Ազատությունը։

Ըստ Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքի՝ խորհուրդն Ադրբեջանի և Հայաստանի վերաբերյալ քննարկումը կանցկացնի այս տարվա սեպտեմբերի 19-ից 20-ը Ադրբեջանի ռազմական գործողությունների և դրան հաջորդած ավելի քան 100 հազար ղարաբաղցի հայերի տեղահանման և հարաբերությունների կարգավորման ուղղությամբ շարունակվող ջանքերի ֆոնին:

Ակնկալվում է, որ կքննարկվի նաև Հայաստանում ԵՄ առաքելության ընդլայնման ուղիները։

 «Եվրոպական խորհրդի նախագահ Միշելը շարունակում է սերտ շփումը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ՝ հասնելու կայուն և տևական խաղաղությանը», - ասված է հայտարարությունում։